Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»
Հասարակություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կշարունակի պայքարը հայ փախստականների իրավունքի վերականգնման ուղղությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը «Արմենպրես»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում խոսել է 2024 թվականի ընթացքում միության գործունեության, հայ փախստականության հիմնախնդիրների և առաջիկա ծրագրերի մասին։

-Պարոն Գաբրիելյան, անցնող տարվա ընթացքում փախստականության հիմնախնդիրը շարունակեց մնալ ընթացիկ համաշխարհային քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասը՝ կապված աշխարհում փախստականական նորանոր զանգվածների առաջացման հետ։ Այս համատեքստում ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը  անցյալի և ներկայի փախստականության խնդրի կապակցությամբ։

-  Այո՛, աշխարհը շարունակում է մնալ փախստականական ճգնաժամի մեջ, որի վկայությունն է պատերազմների, ռազմական գործողությունների, քաղաքացիական բախումների հետևանքով տեղահանված անձանց հսկայական թվաքանակը։ Փախստականության առաջացումն իր հետ բերում է իրավունքների և կյանքի նվազագույն պայմանների ապահովման դժվարությունների փաթեթներ, որոնք ոչ միայն ընդունող երկրի ուսերին են դրվում, այլև միջազգային հանրության պատասխանատվությանը։ Եվ եթե ընդունող երկրները հումանիզմի և միջազգային պարտավորությունների հիմքով այլ ելք չեն ունենում, քան հոգալ տեղահանված անձանց ապահովության և իրավունքների պաշտպանության խնդիրները, ապա այսօր խիստ թեական է միջազգային հանրության և միջազգային իրավարարության պատասխանատվության իրականացման խնդիրը։  Այս առումով խնդիրը ամենևին նոր չէ, պարզապես սրված միջազգային քաղաքական իրավիճակներում նախկինում առաջացած բացերն էլ ավելի սուր կերպով են ընդգծվում։ Թեև դեռևս նախորդ դարի կեսերին միջազգային իրավունքը կարողացավ հասնել այնպիսի կարևորագույն փաստաթղթերի ընդունմանը, ինչպես, օրինակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն» են, այնուհանդերձ թե՛ ցեղասպանությունների կանխարգելումը, թե՛ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում են խոցելի մնալ դրանց վերահսկողության մեխանիզմների անկատարության պատճառով։

- Միջազգային կոնվենցիաների և դրանց վերահսկման և խախտումների արձանագրման կամ պատասխանատվության ենթարկման խնդրին հայ փախստականությունը ևս քանիցս առերեսվել է։ Այս առումով ո՞րն է Ձեր գլխավորած միության որդեգրած մոտեցումը։

-   Հայ փախստականության խնդիրը մեր տարածաշրջանում ամենևին նոր չէ։ Դեռևս նախորդ դարի սկզբից հայության տարբեր զանգվածներ շարունակաբար և փուլային կերպով առերեսվել են բռնի տեղահանության և էթնիկ զտման երևույթին, որի հետևանքով հայության բնակության արեալը շարունակաբար կրճատվել է՝ հանգեցնելով կորսված բնակավայրերում հայկական մշակութային միջավայրի ոչնչացմանը։ Դեռևս 1905-1906 թթ․ սկսած նախկին Ռուսական կայսրության Կովկասյան նահանգներում հայությունը դարձավ նոր-նոր ձևավորվող կովկասյան թաթարական ազգայնականության թիրախը, որի արդյունքը եղան բազմաթիվ հրկիզված, հայաթափված, թալանված գյուղեր, քաղաքային թաղամասեր, կրոնական համալիրների, եկեղեցիների պղծումներ։ Նման գործողություններն էլ ավելի ինստիտուցիոնալ բնույթ ստացան 1918-1920 թթ․, երբ մենք արդեն գործ ունենք ոչ թե ավազակախմբային հարձակումների, այլ պետական քաղաքականության հետ՝ միտված շատ ավելի ծավալային գործողությունների, ինչպես, օրինակ, 1918 թ․ Բաքվի 30 հազար հայության կոտորածը, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը և բռնի տեղահանումը, 1918-1920 թթ․ Նախիջևանի հայաթափումը, Նուխիի, Արեշի հայության կոտորածները և բազմաթիվ այլ տեղական դրվագներ, որոնք փաստաթղթավորված են արխիվային գործերով և վկայություններով։ Սակայն, խոսելով XX դարի առաջին կեսի իրողությունների մասին, հաշվի առնելով ժամանակի իրավական համակարգի թերզարգացվածությունը, դժվար է ձևակերպել մեծ ակնկալիքներ։ Մինչդեռ երբ խոսք է գնում 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածների, էթնիկ զտումների, բռնի տեղահնամն, էթնոցիդի մասին, հարկ է վերհիշել, որ արդեն իսկ ընդունված էին միջազգային իրավապաշտպան փաստաթղթեր, որոնց հիմքով միանշանակ կարելի է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայկական ու հայաբնակ մյուս բոլոր շրջաններում տեղի ունեցած կոտորածները բնութագրել որպես կանխամտածված և ուղղորդված ցեղասպանություն՝ ռասիզմի և այլատյացության բարձրագույն դրսևորումների ուղեկցությամբ։ Մեր միությունն իր գործունեության առանցքում դրել է հայ փախստականության խնդիրների միջազգայնացման հայեցակարգը։