Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Վիեննա
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Նշենք, որ ԵԺԿ անդամ են հայաստանյան երեք կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը: