AZAL-ը հայտարարել է Բաքվից դեպի Ռուսաստանի ևս երեք քաղաք թռիչքների դադարեցման մասին
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) դեկտեմբերի 28-ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաք, բացի նախկինում նշված Սոչիից, Վոլգոգրադից, Ուֆայից, Սամարայից, Գրոզնիից, Մախաչկալայից և Մինվոդից, ցուցակում ավելացվել են Վլադիկավկազը, Նիժնի Նովգրդը և Սարատովը. հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«AZAL Airlines ավիաընկերությունն Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի գործակալության որոշմամբ` մինչև վերջնական հետաքննության ավարտը 2024 թվականի դեկտեմբերի 28-ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի հետևյալ օդանավակայաններ՝ Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա, Մինվոդի, Վլադիկավկազ, Նիժնի Նովգորոդ և Սարատով»,- ասվում է հաղորդագրության մեջ։