«Հայ չեմ, բայց 30 տարուց ավել այստեղ եմ ապրում»․ կայարանի մետրոյում լսել են, թե ինչպես է տղամարդն ադրբեջանական ակցենտով թուրքերեն խոսում (տեսանյութ)
Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Այսօր կայարանի մետրոյում արցախցի մի կին մոտեցավ ինձ ու ասաց, որ կասկածում է տարածքում ադրբեջանցի կա, լսել է թե ինչպես է ադրբեջանական ակցենտով թուրքերեն խոսում: Հետո արցախցի կինը մոտեցավ այդ տղամարդուն, վերջինս ասաց, որ հայ չէ հայերեն լավ խոսում է և իրեն կասկածող կնոջն էլ անխելք անվանեց: Հետո արդեն մետրոյից դուրս գալուց տեսա, որ այդ տղամարդը գալիս է իմ հետևից ՝գոռալով, որ ես ապուշ եմ։ Տարածքում տղաններ կային, ովքեր հոդորեցին ինձ հանգիստ թողնել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն պարզեք՝ այս տղամարդը ով է: Գուցե իսկապե՞ս ադրբեջանցի է ու իր համար ազատ շրջում է»։