Հարավային Կորեայի նախագահին իմպիչմենտի են ենթարկել
Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնապես անվստահություն է հայտնել երկրի նախագահին։ Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օգտին։
Նման միջոցառմանն աջակցել են երկրի միապալատ խորհրդարանի՝ Ազգային ժողովի 300 անդամներից 204-ը։ Խորհրդարանի 85 պատգամավոր դեմ է քվեարկել, ևս երեքը ձեռնպահ են մնացել, իսկ 8 ձայն անվավեր է ճանաչվել։
Իմպիչմենտը պահանջում էր պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը:
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Հարավային Կորեայի ոստիկանության ղեկավարությանը, որը կասկածվում է դեկտեմբերի 3-ին երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին ռազմական դրություն մտցնելու հարցում աջակցելու մեջ: