Կրակոցներ Մոսկվայում. կանխվել է խոշոր աhաբեկչություն
Մոսկվայում սպանվել են իսլամիստական խմբի անդամներ, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում ոստիկանական բաժանմունքում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Գերատեսչության տվյալներով` Խորասանի ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել վարչության մոտ գազի բալոններով ավտոմեքենա։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքը՝ գնելով մեքենա և գազի բալոններ, որից հետո սկսել են ռումբ պատրաստել։
Նրանց ձերբակալելու փորձ կատարելիս ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել և պատասխան կրակով վնասազերծվել, հայտնում է ԱԴԾ-ն։