Կոբախիձեն Զուրաբիշվիլիին կրկին հիշեցրել է բանտարկության մասին
«Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին ակնարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին բանտարկելու մասին, եթե նա հրաժարվի լքել նստավայրը դեկտեմբերի 29-ին։
«Մենք պետք է զգուշացնենք Սալոմե Զուրաբիշվիլիին: Շատ վատ պատկեր կլիներ, եթե ստիպված լինենք նրան ստիպողաբար դուրս հանել նստավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»,- ասել է Կոբախիձեն։
Դեկտեմբերի 29-ին տեղի կունենա Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
Նա վեցերորդ նախագահ է ընտրվել «Վրացական երազանք»-ի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից։