Իսրայելը դուրս է բերում իր որոշ զորքեր Սիրիայից
Իսրայելը սկսել է զորքերի մասնակի դուրսբերումը Սիրիայից: Այս մասին նշում է Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը:
Իսրայելցի զինվորականները լքել են Դարաա նահանգի Ջումլա, Ալ-Շաջարա, Բեյթ Քարա, Կույա, Մաարիա և Սաիդա բնակավայրերը, ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՄԱԿ-ի պարեկային խմբերը վերսկսել են աշխատանքը Սիրիայի և Իսրայելի սահմանազատման գոտում։