Գազայում զոհերի թիվը մոտենում է 46 հազարին
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մահացածների թիվը հասել է 45399-ի:
Այս մասին ասվում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ վիրավորների ընդհանուր թիվը հասել է 107 940-ի։