Պուտինը պատմել է 2021 թվականին Բայդենի արած առաջարկի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դեռ 2021 թվականին իր հետ զրույցում առաջարկել է հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Ես գիտեմ, որ այս մասին խոսել եմ դեռ 2021 թվականին, դա գաղտնիք չէ՝ ներկայիս նախագահ Բայդենի համար։ Նա ինձ առաջարկեց հենց դա՝ 10-15 տարով հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ այն դեռ պատրաստ չէ»,- ասել է Պուտինը։
Պուտինը հիշել է իր զրույցը Բայդենի հետ՝ պատասխանելով Դոնալդ Թրամփի հայտարարության մասին հարցին, ով նշել է, որ սառեցրել է պատերազմը և 10-20 տարով հետաձգել է Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ։