Ռուսաստանը բացասական եզրակացություն տվեց ցեղասպանության ժխտման քրեականացմանը
Ռուսաստանի կառավարությունը և Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծին:
Կառավարության բացասական եզրակացությունը բացատրվում է նրանով, որ քրեական օրենսգրքում արդեն գոյություն ունեն նորմեր, որոնք պատիժ են նախատեսում հավատացյալների զգացմունքների վիրավորման, ազգային հողի վրա հանցագործությունների համար:
Բացի այդ պատճատաբանվել է, որ օրինագծում բացակայում են Ռուսաստանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեպքերի տարածվածության վերաբերյալ տվյալները: Խնդրին անդրադարձել է Rusarminfo-ն: