Ռուսաստանը նոր բնակավայրեր է գրավել Դոնեցկում և շարժվում է առաջ
Ռուս զինվորականները գրավել են Դոնեցկի մարզի Ուկրաինկա գյուղը։ Այս մասին հայտնում է DeepState նախագիծը։
Վերլուծաբաններն արձանագրում են ռուսական զորքերի առաջխաղացումը Դոնեցկի շրջանի մի քանի բնակավայրերի տարածքում։
«Թշնամին գրավել է Ուկրաինկան, ինչպես նաև առաջխաղացել է Դաչենսկեում, Կուրախովոյում, Լիսովկայում, Պեսչանիի, Նովովասիլիվկայի, Նովոելիզավետովկայի, Սոնցովկայի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։