ԱՄՆ-ում ևս նշել են, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել իսկապես ռուսական հակաօդային համակարգի հարվածը: Այս մասին գրում է The Financial Times-ը։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ նախնական տվյալներ կան, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական զենիթային զենքով:
Ավիացիոն անվտանգության Osprey գործակալությունը, որը ավիացիոն ռիսկերի փորձագետների մասնավոր վերլուծական ընկերություն է, նշել է, որ հանգամանքները վկայում են այն մասին, որ օդանավը կործանվել է ինչ-որ տեսակի հակաօդային միջոցի հարվածից: