Հայրս բավական կոպիտ ու տգեղ պատասխաններ տվեց նյարդի ազդեցության տակ. Ավինյանը ներողություն խնդրեց (տեսանյութ)
Տիգրան Ավինյանը մեկնաբանել է հոր խոսքերը կարմիր գծերի թանկացման վերաբերյալ, որը մեծ շրջանառում գտավ մամուլում։
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի հայրը Opel քշողներին «համբալ» է անվանել: Նա նշել էր․ «Պըտի կարմիր գծերը սարքեն 500 000, որ ամեն համբալ իրա գեղի Opel-ով չգա, կայնի ստեղ»։
Ավինյանը ներողություն է խնդրել հոր խոսոքերի համար․ «Ինձ համար անընդունելի խոսքեր են եղել։
Այդ կոպիտ, տգեղ պատասխանների համար ափսոսում եմ, դրանք, վստահ եմ, խցանման նյարդի ազդեցությամբ ասված խոսքեր են»,- նշել է Ավինյանը։