Հայտնաբերվել է «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ»
Հայտնաբերվել է «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ», հայտնել է Մանգիստաուի շրջանի տրանսպորտային դատախազ Աբիլայբեկ Օրդաբաևը:
Վթարից առաջ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի անձնակազմը Ակտաուի օդանավակայանում վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել, հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը: Ղազախստանում կործանված ինքնաթիռի անձնակազմը չի կարողացել կայուն պահել ընթացքն ու բարձրությունը կառավարման մի շարք համակարգերի խափանման պատճառով, հավելել է նա։
Նշենք՝ «Սև արկղերի» հետ աշխատանքը կսկսվի դեկտեոմբերի 27-ին՝ Բրազիլիայից փորձագետների ժամանումից հետո։