ՍերԺ Սարգսյանը գնացել էր հասկանալու` ինչ է անելու
«Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգը վերաբերվում էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև՝ ինտեգրացիոն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածաշրջանում, հատկապես ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միությանը վերաբերվող գործընթացներին»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` երկու ռազմավարական դաշնակից պետությունների նախագահների հանդիպումները արդեն ավանդական են դարձել: Քաղաքագետը կարևորեց նաև այն, որ քննարկվել են անվտանգության վերաբերող հարցեր:
Newspress.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ընգծեց, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը արբանյակի և արևի հանդիպում էր` հայկական կողմը արբանյակն է. «ՍերԺ Սարգսյանը գնացել էր հասկանալու` ինչ է անելու, վասալը սյուզերենից ցուցումներ էր ստանում»,-մանրամասնեց նա:
Ազատ Արշակյանի խոսքով` ակնահայտ է, որ հանդիպման ընթացքում առաջնահերթ քննարկվել է ռուս- թուրքական հարաբերություններ և Հայաստանի ներգրավածությունը, ինչպես նաև անվտանգության հարցեր: Բայց ակնահայտ է նաև այն, որ պռատակոլից այն կողմ, Սերժ Սարգսյանը խնդրանքներով է դիմել Պուտինին` իշխանության երկարաձգման, տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերի մասով: