Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան

Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում․․․ Այս մասին գրել է  փաստաբան Նորայր Նորիկյանը.

«Նույնիսկ հայեցակարգային առումով է սխալ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այո՛, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի ենթադրել Լեռնային Ղարաբաղի անկախություն, նույնիսկ «Մեղրիի տարբերակով» Լեռնային Ղարաբաղին տրվում էր ոչ թե անկախություն, այլ այն, Մեղրին Ադրբեջանին հանձնելու դիմաց, միացվում էր Հայաստանին։

Բայց դա չի նշանակում Ադրբեջանի կազմ վերադարձնելուն ուղղված գործողությունների շարք։

Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն առվազն 1994-ից հետո փաստացիորեն Ադրբեջանի կազմում չի եղել, ինչի մասին լռում է Փաշինյանը, և դրանից հետո է, փաստորեն, բանակցվել Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար։

Փաստը նա է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Փուլային», «Փաթեթային», «Ընդհանուր պետության» տարբերակները, ինչպես նաև «Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան փաստաթուղթը» և այսպես կոչված «Լավրովի պլանը» իրենց մեջ պարունակել են տարրեր, որոնք թեև չէին ենթադրում Արցախի անկախություն, սակայն պարունակում էին փաստացիորեն Ադդբեջանի ենթակայությունից դուրս ԼՂԻՄ-ի տարածքի վրա, ներառյալ Լաչինն ու Քարվաճառը, պետական կազմավորման հնարավորություն։

Այո, նման սցենարը չէր ենթադրում կոնֆլիկտի ամբողջական լուծում, հակառակը՝ այն յուրովի ական էր՝ աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց հարմար ցանկացած պահի պայթեցնելու համար, բայց չէր էլ ենթադրում Արցախի կործանում ու ստորացուցիչ պարտություն։

Հետևաբար, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է տալիս, ապա հարց է առաջանում՝ եթե Հայաստանի երեք նախագահները 24 տարի բանակցել են՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․

1. Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ,

2. Հրապարակել եք Ձեր «Մյունխենյան սկզբունքները», որի առանցքային կետն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

3. Տանուլ եք տվել պատերազմը, որի արդյունքում ունեցել ենք ինչպես տարածքային կորուստներ, այնպես էլ տվել ենք հաարավոր զոհեր։

4. Հայտարարել եք, որ ճանաչում եք Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

5. Արցախն ամբողջությամբ հայաթափվել ու կործանվել է։

6. Ձեր օրոք Ալիևի լկտիությունը սահմաններ չի ճանաչում։ Նա պահանջում է 300 հազար ադրբեջանցիներին տեղավորել Հայաստանում, իրեն հանձնել «Զանգեզուրի միջանցքը», փոխել մեր սահմանադրությունը, իսկ մեր հայրենիքը «դարձրել» է «Արևմտյան Ադրբեջան»։

Հ․Գ․ Նիկո՛լ, երբ հայտարարում էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք այն ենթադրում էր այսպիսի ստորացուցիչ կապիտուլյացիա ու Արցախի վերջնական կործանում, եթե ոչ, ապա ի՞նչ էր ենթադրում։

Իսկ ինչու՞ այնպես ստացվեց, որ վերջնահաշվում Ձեր բերած լուծումը ընդունելի եղավ միայն Ադրբեջանի ժողովրդի համար։ Միայն չասեք, թե այս լուծումը ընդունելի է նաև մեր ու Արցախի ժողվորդի համար․․․»