Թուրքիան անվճար ԱԹՍ-ներ կտա Ղազախստանին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական «Բայկար» ընկերության հետ բանակցություններից հետո արձանագրություն է ստորագրվել անօդաչու թռչող սարքերի անվճար փոխանցման մասին, հայտնում է Ulysmedia.kz-ը։
Հաղորդվում է, որ Bayraktar Kalkan, Bayraktar Mini անօդաչու թռչող սարքերը և Mosquito-X զինամթերքը կտեղափոխվեն Ղազախստան՝ փորձարկման համար։
2024 թվականին Ղազախստանի բանակում կստեղծվեն ստորաբաժանումներ՝ անօդաչու թռչող համակարգերով աշխատելու համար։ Արդեն ծառայության մեջ են Wing Loong, Skylark և թուրքական ANKA անօդաչու թռչող սարքերը, որոնք հաջողությամբ անցել են փորձարկումները։