Ինչպիսի բացառիկ ինքնախոստովանություն. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մալխասի 80-ամյակին ընդառաջ Աննա Հակոբյանը մի երկտող էր գրել, որ ինքը չի իջնի բեմ անձամբ շնորհավորելու Մաեստրոյին, որպեսզի նրան չդարձնի թիրախ։
Ինչպիսի բացառիկ ինքնախոստովանություն… Ստացվում է, որ Աննա Հակոբյանը և, 27 տարի նրա հետ ապրող տղամարդը, շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող կամ անգամ բարևող մարդը հասարակության համար դառնում է ИЗГОЙ:
Ես ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր, տաղանդավոր և պարզապես լավ մարդ Մալխասից, որ իր ծննդյան օրը հիշեցի վերոնշյալ կոնտեքստով:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱԵՍՏՐՈ»: