Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նիկոլը Հիտլերի և Գեբելսի գլուխը լվաց. Արթուր Խաչատրյան

Ադոլֆ Հիտլերն իր Mein Kampf (Իմ պայքարը) գրքում խոսում է քաղաքական պրոպագանդայում կիրառվող մի տեխնիկայի մասին, որը նա կոչում է große Lüge (մեծ սուտ)։ Մեծ ստի գաղափարը շատ պարզ է․ պետք է այնպիսի մեծ սուտ ասես, որ մարդկանց մտքով նույնիսկ չանցի մտածել, թե հնարավոր է ճշմարտությունն այդպես աղճատել։ Մինչ այժմ այդ տեխնիկայի մեծ վարպետներ էին Հիտլերը և նրա պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսը: Պետք է ընդունենք․ Նիկոլը դրանց գլուխը լվաց։ Ինչ ինքն է անում, Հիտլերն ու Գեբբելսը չէին էլ կարող երազել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Երբ Նիկոլը խոսեց բանակցային գործընթացի մասին, բոլորս «խնդացինք ու բերկրեցանք», քանզի նրա ասածներին որևէ բանական մարդ չէր հավատա։ Պնդում էր թե, 25 տարի հայկական կողմերը բանակցում էին Արցախը վերադարձնելու շուրջ։ Եթե հայերը տալիս էին, ադրբեջանցիք վերցնում էին, ապա ինչո՞ւ «գործարքը» կայացավ Նիկոլի օրոք, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով։ Նրա աճպարարության պատճառը մեկն է․ վարկաբեկել բանակցային գործընթացը և բանակցողներին։

Նիկոլը դեռ իր հայտնի «44-oրյա պատերազմի ծագումը» հոդվածում քննադատել էր բանակցային գործընթացը, քար էր գցել համանախագահների ուղղությամբ։ Նա, ով փակել էր արցախյան էջը, ինչո՞ւ հանկարծ հիշեց բանակցությունների մասին ու իր «էվրիկային» առավելագույն հանրային ռեզոնանս հաղորդելու համար նույնիսկ նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի՝ քաջ իմանալով որ որևէ մեկն իր հետ գլուխ չի դնի։ Պատճառն Ալիևի վերջին գաղտնազերծումն էր։ Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլն իրեն հաղթած կիրթ ու կառուցողական մեծ եղբորը մերժելու քաջություն չունի, երբեք չի ունեցել ու երբեք չի մերժել։ Այս անգամ էլ չէր հանդգնել մերժել։

Պետք է գլուխը կախ, խոնարհաբար ենթարկվի։ Իսկ ինչպե՞ս դա ներկայացնել հայ ժողովրդին, հիմնավորել, թե ինչո՞ւ է կատարում թշնամու հրամանը։ Պետք է խաբել, որ դա բխում է հենց հայ ժողովրդի շահերից։ Եթե բանակցությունների նպատակն Արցախը հանձնելն էր, իսկ բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի խովանու ներքո էր, ուրեմն Մինսկի խումբը Հայաստանից պահանջում էր Արցախը զիջել հետևաբար՝ նրանք շատ վատն են ու պետք է շուտ այդ խումբը լուծարել, քանի չեն միջնորդել, որ Հայաստանը Սյունիքն էլ հանձնի։ (Մի հարցրեք, եթե վատ նախկինների Հայաստանը համաձայն էր, հասկանալի չէ, թե միջնորդներն ի՞նչ էին միջնորդում ու պահանջում, ես չեմ հասցեատերը)։

Սակայն, Փաշինյանն օրիգինալ չէ։ Ինքը նույն աճպարարությունը հետևողականորեն կրկնում է։ Ալիևը պահանջեց փոխել Սահմանադրությունը, Նիկոլն այդ պահանջը կատարելու համար մոգոնեց «իրական Հայաստանի» դավադրությունը։ Իրական Հայաստանին պետք է նոր, իրական Սահմանադրություն, ուստի հինը պետք է փոխել։ Այ հենց այս հիմնավորմամբ էլ կփորձի փոխել Սահմանադրությունը։

Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։

Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։

Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ միայն թե ստանա մի թղթիկ, որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում և՛ պատերազմ»,- գրել է նա: