Թուրքիան Սիրիայում քրդերին ոչնչացնելու ծրագիր է պատրաստում. Hürriyet
Թուրքական իշխանությունները մեծ ծրագիր են պատրաստում Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների ոչնչացնելու համար:
Նրանք ստիպված կլինեն վայր դնել զենքերը և լիկվիդացվել, գրում է կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան և Դամասկոսը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում քուրդ զինյալների դեմ, եթե նրանք հրաժարվեն վայր դնել զենքերը։
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին վտանգավոր է, զգուշացնելով, որ խմբավորումը զենքերը վայր դնելուց բացի այլ տարբերակ չունի: