Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ
Ակտաուում սկսել են վերացնել դեկտեմբերի 25-ին կործանված ինքնաթիռի մասերը, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը։
Հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 306 մարդ։
Փրկարարական աշխատանքների արդյունքում 29 մարդ, այդ թվում՝ 3 անչափահաս, փրկվել է և հոսպիտալացվել Ակտաուի բժշկական հաստատություններ։
«Թարմացված տվյալների համաձայն՝ հայտնաբերվել և դատաբժշկական կենտրոն է տեղափոխվել մահացածների 38 դի, որոնցից 6-ը Ղազախստանի քաղաքացիներ են և անձնակազմի 3 անդամներ։ Ճանաչվել է 7 մարդու դի»,- ասվում է հաղորդագրության մեջ։