Այսօր երեք երկրաշարժ է գրանցվել Կասպից ծովում
Մի քանի ժամվա ընթացքում Կասպից ծովում երեք երկրաշարժ է գրանցվել:
Առաջին ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 63 կիլոմետր խորության վրա:
Կասպից ծովում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել այսօր առավոտյան ժամը 07:28-ին։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։
Երրորդ երկրաշարժն այսօր տեղի է ունեցել 10:52-ին։ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։