Մեքսիկայի միլիոնավոր բնակիչներ մնացել են առանց էլէներգիայի
Մեքսիկայի 26 շրջաններում ուժեղ քամի և առատ տեղումներ են, որը երկրի բնակչության մոտ 3,4 մլն մարդու թողել է առանց էլէներգիայի: Մեքսիկայում բնակվում է ավելի քան 122 մլն մարդ: Այս մասին տեղեկացնումէ vetsi.ru-ն:
Տուժած շրջաններ են ուղարկվել 7,2 հազար վերանորոգող-վարպետներ և գրեթե 2 հազար միավոր տեխնիկա: Նրանք աշխատելու են մինչև էներգամատակարարումը ամբողջովին վերականգնվի:
Եղանակային վատ պայմանները վնասել են 1,7 հազար տուն, իսկ մինչև 70 կմ/ժ արագություն ունեցող քամին տապալել է մոտ 800 ծառ և 100 գովազդային վահանակ: Տուժել է ավելի քան 16 մարդ: Եղանակային վատ պայմանները կշարունակվեն մինչև վաղը: