Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող
Գազայի Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են պաղեստինյան Quds լրատվական ցանցի հինգ լրագրողներ:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Հեռուստաալիքը նշում է, որ ցանցի լրատվական աշխատողները ռեպորտաժ էին նկարահանում Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում, երբ նրանց աշխատանքային մեքենան խոցվեց իսրայելական ավիահարվածի հետևանքով: