Ռուսներն են խոցել ադրբեջանական մարդատար ինքնաթիռը. Անդրեյ Կովալենկո
Ռուսները խոցել են ադրբեջանական մարդատար ինքնաթիռը՝ օգտագործելով զենիթահրթիռային համակարգ։
Այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոյի հայտարարության մեջ։
«Ադրբեջանական ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում, խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,- նշել է Կովալենկոն։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը անօդաչու թռչող սարքի հնարավոր հարձակման ժամանակ, սակայն դա չի արել։ Արդյունքում ինքնաթիռը խոցվել է: