Փորձագետները կասկածում են, որ ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել
Ղազախ ավիացիոն փորձագետ Սերիկ Մուխտիբաևը մեկնաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության այն վարկածը, ըստ որի՝ AZAL ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների երամն է։
«Դա չի կարելի բացառել, բայց թռչունների հետ բախումների մեծ մասը տեղի է ունենում թռիչքի և վայրէջքի ժամանակ: Բախումը կարող է տեղի ունենալ երամներով թռչունների զանգվածային թռիչքի ժամանակ: Բայց հիմա ձմեռ է, ի՞նչ թռիչք:
Ջրի վրա վայրէջք կատարելը ամենաանցանկալի տարբերակն է։ Եթե ճիշտ չընտրեք ջրին մոտենալու անկյունը, ինքնաթիռն անմիջապես կպոկվի: Այն, որ 15 տարի առաջ օդաչուն կարողացել է ինքնաթիռ վայրէջք կատարել Հադսոնի վրա, միայն նրա վարպետության մասին է խոսում։ Վթարի հետ կապված ամեն բան հավանաբար պարզ կլինի սև արկղերի սղագրությունից։ Բայց, իմ կարծիքով օդաչուն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս ապահով վայրէջք կատարի ինքնաթիռը»,- նշել է փորձագետը:
Նշենք, որ այս պահին կատարվածի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան, սակայն վերջնական եզրակացությունները կներկայացնի դեպքը հետաքննող հանձնաժողովը։