Իսրայելը կվերանա առաջիկա տարիներին. ԻՀՊԿ հրամանատար
Իսրայելը միանշանակ կվերանա առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, փոխանցում է Tasnim-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գիտական ցուցահանդես այցելելիս լրագրողների հետ զրույցում Ալի Ֆադավին քննադատել է Իսրայելին Գազայի հատվածում իր գործողությունների համար:
«Հաշվի առնելով սկսված գործընթացը՝ սիոնիստական ռեժիմը մոտակա մի քանի տարիների ընթացքում հաստատ գոյություն չի ունենա»,- ասել է նա։