Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Վաչե Վ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Սևադա Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Corolla»-ն հաշվառված է «Դարոյնք» ՍՊԸ-ի հաշվեկշռում։