Փոփոխություններ կլինեն միայն աթոռ ստացած ՀՅԴ-ականների կյանքում
«Փոփոխություններ ամպայման կլինեն, միայն թե այն ՀՅԴ-ականների կյանքում, ովքեր հիմա պաշտոններ են զբաղեցնում, իսկ քաղաքական և տնտեսական կյանքում ոչինչ չի փոխվի»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա` Դաշնակցությունը, որպես կուսակցություն, համագործակցությունից տուժում է, շահում են դաշնակցական բյուրոկրատները, որոնք գոնե մեկ տարի ուզում են անձնական շահերը առաջ տանել: Ազատ Արշակյանի դիտարկմամբ` Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ ոչինչ չի կարող փոխել, քանի որ մեզ մոտ իշխանության ներսում գտնվողները ընդամենը կատարողներ են, հարմարվողականության մթնոլորտ է: Որոշում կայացնողը, պաշտոնների նշանակողը ԵՏՄ-ն է, քաղաքական կուրսը մեր ձեռքում չէ: