Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ալիևները Լոնդոնում հարյուրավոր մլն․ դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են․ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ մրցանակիրը, որը շնորհվում է այն անհատին կամ հաստատությանը, որն ամենաշատն է նպաստել կազմակերպված հանցավոր գործունեության և կոռուպցիայի առաջխաղացմանն աշխարհում»:

OCCRP-ը հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց է, որն ավելի քան մեկ տասնամյակ բացահայտում է Ալիևի ընտանիքի և նրա մերձավորների կողմից պետական միջոցների յուրացումը՝ արտասահմանում անշարժ գույք գնելու համար:

Թեև կան բազմաթիվ խմբեր, որոնք ահազանգում են Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմության անդամների և իրավապաշտպանների բանտարկության մասին, սակայն OCCRP-ն այն հազվագյուտ խմբերից է, որը փաստագրել է Ալիևների կլանի կողմից Լոնդոնի սրտում թանկարժեք անշարժ գույքի գաղտնի ձեռքբերումները: Այս կալվածքներից շատերը թաքնված են արտասահմանյան օֆշորային կազմակերպությունների հետևում, ինչը դժվարացնում է գույքի իսկական սեփականատերերի հայտնաբերումը:

Սակայն, 2022 թվականին բրիտանական կառավարության ընդունած նոր օրենքներն օգնում են բացահայտել այդ անշարժ գույքերից մի քանիսի սեփականատերերին: «Լոնդոնյան շքեղ կալվածքները, որոնք կապված են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ, թաքնված են օֆշորային կազմակեպության հետևում» վերնագրով հոդվածում OCCRP-ից Ջեյմս Օ’Բրայենն այս ամիս տեղեկացրել է, որ Ալիևների ընտանիքը «հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է ձեռք բերել»։ Հոդվածում ասվում է. «Նոր հասանելի տվյալները ցույց են տալիս, որ Ալիևի դուստրերը Լոնդոնում վեց շքեղ բնակարանների սեփականատեր են։ Սակայն ընտանիքի կողմից 160 միլիոն դոլարով ձեռք բերված 10 [այլ] գույքի ներկայիս սեփականատերը մնում է անհայտ, քանի որ փոխանցումները կատարվել են օֆշորային կազմակերպության կողմից։ Ներկայումս այդ կազմակերպության կառույցներն ազատված են հանրային վերահսկողությունից»:

OCCRP-ն հայտնել է, որ Ալիևները Լոնդոնում ունեն «Հյուրանոցային շենք՝ Բրիտանական թանգարանի մոտ, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, առանձնատուն՝ Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքների տեսարանով և այլն: 2021 թվականին OCCRP-ը բացահայտել է, որ 700 միլիոն դոլար արժողությամբ լոնդոնյան անշարժ գույքի հավաքածուն ձեռք է բերվել Ադրբեջանի երկարամյա բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և մերձավորների կողմից: Երկու տասնամյակների անվիճելի քաղաքական իշխանությունը վերածելով հսկայական հարստության՝ այս էլիտար խումբը որոշել էր հարստությունը ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում: Նրանց ձեռք բերած գույքը տասնյակ գաղտնի օֆշորային ընկերությունների սեփականությունն էր՝թաքցված հասարակության վերահսկողությունից: Միայն Pandora Papers-ի՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից ձեռք բերված գաղտնի օֆշորային փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ, լրագրողները կարողացան դրանք կապել Ալիևների հետ»:

OCCRP-ն տեղեկացրել է, որ «համագործակցել է Մեծ Բրիտանիայի Transparency International կազմակերպության հակակոռուպցիոն քարոզչական խմբի հետազոտողների հետ՝ վերանայելու Լոնդոնի 23 գույքը, որոնք մեր նախկին հետաքննությունը կապում էր Ալիևների հետ»:

Նրանք պարզել են, որ «նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, անձամբ ունեն վեց շքեղ բնակարան Հայդ Պարկի անմիջական հարևանությամբ։ Սակայն [Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում] չի նշվում, թե ում է ի վերջո պատկանում 10 անշարժ գույքը, որն Ալիևներն ու նրանց մերձավորները ձեռք են բերել 160 միլիոն դոլարով․ առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու թաունհաուս, բազմաթիվ բնակարաններ և պենտհաուսներ, ինչպես նաև վեցհարկանի շենք Կենտրոնական Լոնդոնում։ Այն միայն բացահայտում է, որ դրանք պատկանում են Մեն կղզում գրանցված կազմակերպությանը:

Ալիևի գրասենյակը «չի պատասխանել [OCCRP-ի] հարցումներին, սակայն նախագահ Ալիևը նախկինում իր հարստությունը վերագրել էր բիզնեսում ունեցած հաջողություններին»:

OCCRP-ը հայտնել է, որ 2021թ. Ալիևը իր նախագահական կայքում «ընդունել է, որ ինքը «աղքատ մարդ չէր», երբ դարձավ նախագահ, սակայն ասել է, որ դա պայմանավորված է իր բիզնեսի ձեռքբերումներով։ (Ադրբեջանի անկախացումից հետո առաջին ղեկավարի որդին՝ Ալիևը, զբաղեցրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահի պաշտոնը՝ նախքան 2003 թվականին նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելը): «Ի տարբերություն Արևմուտքի որոշ այլ մարդկանց, որոնք իրենց ողջ հարստությունը նվիրաբերում են իրենց կատուներին ու շներին, Իտալիայում և Ադրբեջանում մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները», ասաց նա այն ժամանակ: «Ուստի, ես իմ ամբողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս»։

2015 թվականին OCCRP-ը հայտնել էր, որ «Լեյլա Ալիեևան՝ Ադրբեջանի նախագահի այն ժամանակ 29-ամյա ավագ դուստրը, բրիտանական ընկերության տնօրեններից մեկն էր, որը կառավարում էր ավելի քան 33 միլիոն դոլար արժողությամբ [հինգհարկանի շքեղ] շենքը»։

Թեև կազմակերպությունը թաքցնում է Լոնդոնի 10 բարձրակարգ գույքի սեփականատիրոջը, դրանցից ինը «Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում նշված է նույն անձի անունով, որն ունի «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» օֆշորային ընկերությունների վրա, որոնց սեփականատերն է՝ Միր Փաշաևը …․նախագահ Իլհամ Ալիևի կնոջ զարմիկը։ 54-ամյա բանկիրը սերտորեն կապված է Ալիևների ընտանեկան բիզնես շահերի հետ։ Նա խոշոր վարկատու «Փաշա բանկի» խորհրդի նախագահն է, որը պատկանում է նախագահի դուստրերին՝ Լեյլային և Արզուին, և նրանց ամբողջ «Փաշա հոլդինգ» բիզնես կոնգլոմերատի տնօրենների խորհրդի փոխնախագահը, որը ներառում է բանկային, ապահովագրական և շինարարական ոլորտների շահերը»: OCCRP-ն հայտնել է, որ «2014 թվականի հոկտեմբերին նա [Փաշաևը] Լեյլա Ալիևայից ստանձնել է այն ընկերության տնօրենությունը, որը կառավարում է նրա առանձնատունը Լոնդոնի «Սփիքերս Քորներում»»:

Նախագահ Ալիևի մշտական սպառնալիքները՝ հարձակվելու Հայաստանի վրա, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի գնալ զիջումների, նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ալիևի կողմից մարդու իրավունքների խախտումներից և Ադրբեջանի պետական միջոցների յուրացումից, ինչը նրա քաղաքացիներին զրկում է երկրի միլիարդավոր դոլարների նավթի ու գազի եկամուտներից։