Բաքուն դադարեցնում է դեպի Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները, վթարից զոհվել է 38 մարդ
Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից զոհվել է 38 մարդ, հայտնում են ղազախական ԶԼՄ-ները, փոխանցում է Риа Новости-ն։
Հոսպիտալացվել է 29 մարդ՝ 15 ադրբեջանցի, 9 ռուս, 2 Ղրղզստանի քաղաքացի, ևս 3-ի քաղաքացիությունը ճշտվում է, հայտնե են Ղազախստանի ԱԻՆ-ից։
Նշենք՝ «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։