Իրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Monument Watch. Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը միջնորդությունում ներկայացվում է ոչ միայն որպես հումանիտար աղետ, այլև որպես տարածաշրջանային խորը ճգնաժամի և անարդարության դեմ պայքարի հրամայական, որը կարող է միաժամանակ հիմք դնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը:

ջնորդության հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո. «Վախենալով 1915 թվականին հայերի դեմ իրականացված հերթական ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակվանից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերափոխվում են կեղծ փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ», ասված է միջնորդության տեքստում:

 

Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են պահպանել միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու իրենց իրավունքը: Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքով և դիվանագիտական նորմերով։ Այս սկզբունքը հաստատվել է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային բանաձևերով, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի և Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտ և հոկտեմբերի բանաձևերով ): Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով (ICJ, Doc. No. 180-20231117-ORD-01-00-EN): Բացի այդ, Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունեց բանաձև, որով կոչ արեց Ադրբեջանին ծավալել համապարփակ և թափանցիկ երկխոսություն Ղարաբաղի հայերի հետ։

Նպատակն էր հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության ներքո (Joint motion for a resolution RC-B9-0163/2024, para. 14): Միջնորդության տեքստում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և համայնքային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները և հայկական ինքնության այլ խորհրդանիշները ոչնչացվում, փոփոխվում և յուրացվում են՝ խզելով տեղահանվածների և իրենց հայրենիքի միջև կապերը: Բանաձևում նշվում է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ սոսկ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն է Հարավային Կովկասում կայունության համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էթնիկ խմբի բռնի հեռացման վրա կառուցված խաղաղությունն իրականում խաղաղություն չէ։ Չլուծված դժգոհությունները պարարտ հող են դառնում հետագա բռնության և անկայունության համար։ Եթե Ադրբեջանն անկեղծ է խաղաղության և հաշտեցման ձգտման իր պնդումներում, ապա նա պետք է նպաստի տեղահանված բնակչության վերադարձին՝ պահպանելով տարածաշրջանի մշակութային և պատմական ամբողջականությունը: Միջնորդությունն անդրադառնում է նաև Շվեյցարիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ «Հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության ոլորտում Շվեյցարիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության տնտեսական շահերից է բխում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային ֆորումը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը։ Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր ապացուցված դերը՝ որպես չեզոք միջնորդ՝ նախաձեռնելու կառուցողական երկխոսություն հակամարտող կողմերի միջև):