Իրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում
Հասարակություն

Դեկտեմբերի 25-ը Չաուշեսկու և նրա տիկնոջ գնդակահարության օրն է (լուսանկարներ)

Նիկոլաե Չաուշեսկու՝ Ռումինիայի Խորհրդային Հանրապետության առաջին նախագահը (1974-1989 թթ.), բայց որպես այդպիսին նա երկիրը ղեկավարում էր 1965 թ.-ից: 70-ական թթ.-ից սկսած Ռումինիայում սկիզբ առավ Չաուշեսկուի անձի պաշտամունքը, որը իր չափերով գերազանցեց Ստալինին՝ ԽՍՀՄ-ում, Մաոին՝ Չինաստանում և Տիտոին՝ Հարավսլավիայում: Կառավարման վերջին տարիներին Չաուշեսկին վախենում էր, որ իրեն կթունավորեն և դրա համար մի շարք միջոցներ էր ձեռք առել: Բայց նա թույնից չմահացավ: Նա երկիրը ղեկավարում էր կնոջ՝ Ելենա Չաուշեսկուի հետ համատեղ, նրա հետ էլ մահապատժի ենթարկվեց:

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես. 1989 թ.-ի դեկտեմբերի 16-ին ռումինական, մեծությամբ երրորդ քաղաք Տիմիշաորում բողոքի ալիք բարձրացավ, իսկ պատճառը ազգությամբ հունգարացի այլախոհ հոգևոր հովվի՝ Լասլո Տյոկեշի պաշտոնանկությունն ու արտաքսումն էր, որը մեղադրվում անջատողական և հակապետական էր մի շարք հանցանքների մեջ: Արդյունքում բախումներ ոստիկանության հետ, զոհեր, իսկ դեկտեմբերի 22-ին ռադիոյով հայտարարեցին, որ իր աշխատասենյակում ինքնասպան է եղել Պաշտպանության նախարար Վասիլի Միլյան, որը, ինչպես հետո պարզվեց, սպանվել էր՝ ցուցարարների վրա կրակելու հրաման չտալու պատճառով: Դա վրդովվեցրեց գեներալներին և բանակն անցավ ցուցարարների կողմը:

Այդ ժամանակ Չաուշեսկուն պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, սակայն ստիպված էր վերադառնալ, քանի որ երկրում հեղափոխություն էր սկսվել: Սակայն ինչպես վերադարձավ, այնպես էլ ստիպված էր նորից փախչել:

Դեկտեմբերի 25-ին, հատուկ ձևավորված ռազմական տրիբունալը Ելենա և Նիկոլաե Չաուշեսկուներին մեղադրեց սեփական ժողովրդի հանդեպ գենոցիդ իրականացնելու մեջ: Ըստ Չաուշեսկուների փաստաբանի` նրանք ինչպես հիմար կային, այդպիսին էլ մնացել էին. «Ոչ մի բանակցություն հնարավոր չէր նրանց հետ վարել և 2-ժամյա դատական նիստի ամբողջ ընթացքում Ելենան ինձ հարցնում էր. Ի՞նչ է նշանակում գենոցիդ»:

1989 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ Չաուշեսկուի դատը: Վերջինս դատապարտվեց հետևյալ հոդվածներով.

  • ազգային տնտեսության թուլացում (հոդված 145)
  • զինված հարձակում ժողովրդի և պետության դեմ (հոդված 163)
  • ազգային ինստիտուտների վերացում (հոդված 165)
  • սեփական ժողովրդի ցեղասպանություն (հոդված 356):

Չաուշեսկու ամուսիններին առաջարկվեց անցնել դատաբժշկական փորձաքննություն, հոգեկան հիվանդության առկայության դեպքում հարկադիր բուժում ստանալ, բայց նրանք ոչ մի կերպ չհամաձայնեցին: 1989 թ. դեկտեմբերի 25-ին դատական նիստը ձայնագրվեց և ցուցադրվեց ռումինական հեռուստատեսությամբ, որից հետո, վճռի համաձայն, Տիրգովիշտե քաղաքի շրջակայկում՝ զինվորական զուգարանի պատի մոտ Չաուշեսկու ամուսինները գնդակահարվեցին: Սպանվեցին նրանք 100-ավոր կամավոր զինվորականներից 3-ի ձեռքով: Նրանց ուղղությամբ սլացավ ոչ պակաս քան 30 փամփուշտ: Այդ ամենը տեղի ունեցավ այնքան արագ, որ նկարահանման խումբը չհասցրեց ոչինչ արձանագրել:

Չնայած, որ, ըստ վճռի նրանք 10 օր ժամանակ ունեին բողոքարկելու համար, սակայն այն ի կատար ածվեց հենց նույն օրը:

Ըստ անգլիացի լրագրողի, նա առաջին անգամ Չաուշեսկուի աչքերում վախ տեսավ միայն գնդակահարելուց առաջ: Իսկ ճանապարհին Ելենան հարցրեց զինվորներից մեկին. «Ինչո՞ւ եք մեզ հետ այսպես վարվում, չէ՞ որ ես ձեզ համար որպես մայր եմ եղել»,- իսկ զինվորը պատասխանում է. «Դու մեզ ի՞նչ մայր, եթե մեր մայրերին էիր սպանում»:

Հրամայված էր ամեն մեկի վրա 30 փամփուշտ արձակել: Նիկոլաե Չաուշեսկուն միայն հասցրեց գոռալ. «Ես արժանի չեմ…» և հնչեց կրակահերթը:

Եվրոպայի վերջին բռնապետը սպանված էր»: