Սիրիայի ժողովուրդը հսկայական գին է վճարել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսելով սիրիական ժողովրդի 13-ամյա պայքարի մասին՝ այն անվանելով «ճկունության և արդարության հանդեպ հավատի խորհրդանիշ»։
«Սիրիացի եղբայրները հարգանքի արժանի հաղթանակ տարան։ Բաշար ալ-Ասադի վարչակարգը նախընտրեց արձագանքել ժողովրդի պահանջներին արյունալի ռեպրեսիաներով, որոնք երկիրը քաոսի մեջ գցեցին։ Չնայած մեր երկրի բոլոր բարեխիղճ առաջարկություններին, Ասադը և նրա ռեժիմը որոշեցին ճնշել խաղաղ ցույցերը արյունալի կերպով: Մինչ արյունահեղությունը հակամարտությունը դադարեցնելու հնարավորություն կար, Ասադը շարունակեց հալածել սեփական ժողովրդին և դրսևորել ամբարտավան դաժանություն»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։