Ադրբեջանում չեն բացառում, որ AZAL ինքնաթիռը խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքով
Վարկածներից մեկը դիտարկվում է Ռուսաստանի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վրա հնարավոր հարձակման մասին։ Այս մասին գրում են ադրբեջանական Haqqin.az կայքը:
Նշվում է, որ օդաչուները, հնարավոր է, չէին էլ կասկածում, որ հարձակում է տեղի ունեցել:
Նշվում է նաև, որ այս վարկածի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնա ինքնաթիռի սև արկղերի ուսումնասիրությունից հետո: