Ադրբեջանն ընդդեմ Ղարաբաղի բողոք է ներկայացրել Գերմանիային
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությանը, տեղեկացնում է oxu.az կայքը։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը լրագրողների հատ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Գերմանիայի դեսպանությանը տուրիզմի միջազգային ֆորումում ԼՂ մասնակցության համար։
Գերմանիայում անցկացվող ITB Berlin տուրիզմի միջազգային ֆորումին մասնակցող ԼՂ պատվիրակությունը քարտեզ է կախել այնտեղ, որտեղ ըստ Ադրբեջանի, իր տարածքների քարտեզն է եղել և իրենց հանգստյան գոտիներն են ներկայացվել։ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ամեն ինչ արվում է այսուհետ ԼՂ պատվիրակության մասնակցությունը նման միջոցառումներին բացառելու ուղղությամբ։