Իլհամ Ալիևը շտապ վերադարձել է Ռուսաստանից Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում ԱՊՀ երկրների գագաթնաժողովից՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հավելենք, որ Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ:
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը: