Ադրբեջանական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաու քաղաքի մոտ. ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ
Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաու քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը, հայտնում է ընկերությունը։
Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի վայր է ժամանել Ղազախստանի ԱԻՆ-ի 52 անձնակազմ և 11 միավոր տեխնիկա։
Ինքնաթիռի կործանման վայրից 12 մարդ (որոնցից մեկը՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մանգիստաուի շրջանային հիվանդանոց, հայտնում է մարզային առողջապահության վարչությունը։
Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, կործանված ինքնաթիռում ավելի քան 60 ռուս է եղել։ Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան հայտնել է, որ Ակտաուում ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ։
Այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: