Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրն է տապալել Ասադին Սիրիայում
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Սիրիայում իշխող ռեժիմի տապալմանը Իսրայելի մասնակցության մասին։
Այս մասին գրում է The Times of Israel-ը։
«Հիմա, երբ Հութի ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներ է արձակում Իսրայելի վրա, ես ուզում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել՝ մենք հաղթել ենք Համասին և Հեզբոլլահին, կաթվածահար ենք արել Իրանի պաշտպանական համակարգերը և վնասել հրթիռների արտադրության համակարգերը։ Մենք տապալել ենք Ասադի ռեժիմը Սիրիայում, ծանր հարվածներ ենք հասցրել «չարիքի առանցքին» և լուրջ հարված ենք հասցնելու Եմենի հութի ահաբեկչական կազմակերպությանը», - մեջբերում է նրա խոսքերը The Times of Israel-ը։