Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակը։
Զրույցի հետ կապված այլ մանրամասներ չեն նշվում: