Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը կարող է վերադառնալ Մեծ Բրիտանիա
Բրիտանական կառավարությունը մեկնաբանել է Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի՝ Մեծ Բրիտանիա հնարավոր վերադարձի մասին լուրերը։
Բրիտանացի պաշտոնյաներն ասում են, որ Ասմա ալ-Ասադը Միացյալ Թագավորությունում անցանկալի կերպար է:
2012 թվականին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Ասմայի դեմ՝ սառեցնելով նրա ակտիվները և արգելելով նրա մուտքը երկիր։ 2020 թվականին ԱՄՆ-ը հետևեց այդ օրինակին՝ Ասմային և նրա ընտանիքին մեղադրելով պատերազմական շահույթ ստանալու մեջ:
Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ասման, ով գտնվում է Մոսկվայում ամուսնու և երեխաների հետ, ծրագրում է բաժանվել Բաշար ալ-Ասադից և վերադառնալ Մեծ Բրիտանիա։
Ասմա Ասադը ծնվել և մեծացել է Լոնդոնում՝ սիրիական ընտանիքում։ Նա Սիրիա է տեղափոխվել 2000 թվականին և նույն թվականին ամուսնացել Բաշար ալ Ասադի հետ: