ՀԱՀ-ում կինը մեղավոր է ճանաչվել 19 տարի նորածին գողանալու համար
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գերագույն դատարանը 50-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել 1997թ-ին նորածնին գողանալու համար: Այս մասին տեղեկացնում է bbc.com-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը հաստատել է, որ կինը գողացել է երեխային մորից հենց հիվանդանոցում, ծնվելուց երկու օր հետո և մեծացրել 17 տարի:
Կինը հայտարարել է, որ երեխային իրեն տվել են կայարանում, երբ ինքը ստորագրել է որդեգրման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
Աղջիկը իր կենսաբանական ծնողներին գտել է բոլորովին պատահաբար: Դպրոցում նա ընկերացել է իրենց երիտասարդ աղջկա հետ: Աղջիկներն այնքան նման են եղել մեկը մյուսին, որ նմանությունը նկատել են նաև կենսաբանական ծնողները, նրանք պահանջել են գենետիկական հետազոտություն, որը ապացուցել է աղջիկների ազգակցական կապը: