Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչու չի անցել խորհրդակցել նախագահների հետ․ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանին․

«Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ:

Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաև հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ  վերջին վեց տարիներին, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը:

Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի  «ռազմավարություն» բառի իմաստը: Որովհետև, եթե իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջև չէր կանգնեցնի:

Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձևակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի մոտ ընդգծված տագնապ կա ոչ այնքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով:

Ենթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը կարծես թե լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:

Իսկ իմաստ ունի՞ արդյոք ապագայի մասին հրապարակային խոսակցություն ծավալել և խորհուրդներ տալ մի մարդու, ով 2021թ. բոլորին խոստանում էր, որ «Ապագա կա»:

Իմաստ ունի՞ արդյոք որևէ բան քննարկել մի մարդու հետ, ով հանուն իշխանության պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարավոր կյանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատվությունից խուսափել ու այլոց մեղադրել:

Իր իշխանության վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին: Եվ վերջապես, ինչու՞ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու...

«Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն այլևս հուսադրող չեն: Ձախողվել և/կամ տապալվել է երկրի անվտանգության կոնցեպտը, արտաքին հարաբերություններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսությունը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարությունից քաղաքացիների դժգոհությունը, ՔՊ-ում սկսել են չենթարկվել և այլն...

Այս իրավիճակում նա պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրեր (իմանալով, որ չեն գնալու) և ձեռքի հետ էլ փորձեր էժան դիվիդենտներ փախցնել, այլ  վաղուց պետք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին և ճգնաժամային կառավարման խորհուրդ ձևավորելու առաջարկով հանդես գար: Այսօր գոնե Արցախի հետպատերազմյան մասը կպահպանվեր, Սյունիքին սպառնացող վտանգները կչեզոքանային ու այսքան աղետալի վիճակում չէին լինի Հայաստանի գործերը:

Կընդունեին առաջարկը թե, ոչ՝ այլ հարց է»: