Հայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-իԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. ԱբրահամյանԱրարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնումԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանը պետք է որոշում ընդունի՝ մնում է ՀԱՊԿ-ում, թե նախընտրում է այլ սցենար. Վասիլև
Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. Նարեկ Կարապետյանը կողմնակիցներին հանդիպման է հրավիրել և հեռախոսահամար թողել (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՓաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունիԸնտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ ՂազարյանԹրամփը հրամայել է ԱՄՆ-ին պատրաստվել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելուն
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
«Փաստ»․ «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում«Փաստ»․ Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին«Ժողովուրդ». Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանի հայտարարությանըԵրևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄԸնտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել (ձայնագրություն) «Փաստ». Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել «Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր ՊողոսյանըԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկաԱդրբեջանցիների նոր խմբաքանակ է ուղարկվել բնակվելու օկուպացված Շուշի, Մեխակավան, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններինԷլեկտրաէներգիայի անջատումներ` ամբողջ Հայաստանում«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշ Առուշանյանից, նա ընտրությունների է պատրաստվում«Ժողովուրդ». Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել
Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժըԱրամ Ա կաթողիկոսը «Կիլիկյան Իշխան» շքանշանով է պարգևատրել Կիպրոսի նախագահինՈւկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. ՄակրոնԿամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՎերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԳերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասինԱկնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնումԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազԻրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում. Մանե ԹանդիլյանՄեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդըՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը
Հասարակություն

Արցախցիների վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Monument Watch. Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին (https://www.youtube.com/watch?v=GK3DJlRVzXU):

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը միջնորդությունում ներկայացվում է ոչ միայն որպես հումանիտար աղետ, այլև որպես տարածաշրջանային խորը ճգնաժամի և անարդարության դեմ պայքարի հրամայական, որը կարող է միաժամանակ հիմք դնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը:

Միջնորդության հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո. «Վախենալով 1915 թվականին հայերի դեմ իրականացված հերթական ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակվանից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերափոխվում են կեղծ փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ», ասված է միջնորդության տեքստում (https://armenpress.am/en/article/1202426):

Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են պահպանել միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու իրենց իրավունքը (https://armenpress.am/en/article/1202426):

Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքով և դիվանագիտական նորմերով։ Այս սկզբունքը հաստատվել է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային բանաձևերով, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի և Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտ և հոկտեմբերի բանաձևերով (https://www.civilnet.am/en/news/809827/artsakh-peoples-right-of-return-why-swiss-parliaments-decision-is-important/?fbclid=IwY2xjawHU5FFleHRuA2FlbQIxMQABHdbA87tEWbT2YAy2rQdE86skLPspXDeF7DVpKR-kdsyo8WgbHonc9qq5Kg_aem_CQ-su5K7EEHF8NmFJ4d3eA):

Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով (ICJ, Doc. No. 180-20231117-ORD-01-00-EN): Բացի այդ, Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունեց բանաձև, որով կոչ արեց Ադրբեջանին ծավալել համապարփակ և թափանցիկ երկխոսություն Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն էր հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության ներքո (Joint motion for a resolution RC-B9-0163/2024, para. 14):

Միջնորդության տեքստում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և համայնքային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները և հայկական ինքնության այլ խորհրդանիշները ոչնչացվում, փոփոխվում և յուրացվում են՝ խզելով տեղահանվածների և իրենց հայրենիքի միջև կապերը:

Բանաձևում նշվում է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ սոսկ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն է Հարավային Կովկասում կայունության համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էթնիկ խմբի բռնի հեռացման վրա կառուցված խաղաղությունն իրականում խաղաղություն չէ։ Չլուծված դժգոհությունները պարարտ հող են դառնում հետագա բռնության և անկայունության համար։ Եթե Ադրբեջանն անկեղծ է խաղաղության և հաշտեցման ձգտման իր պնդումներում, ապա նա պետք է նպաստի տեղահանված բնակչության վերադարձին՝ պահպանելով տարածաշրջանի մշակութային և պատմական ամբողջականությունը:

Միջնորդությունն անդրադառնում է նաև Շվեյցարիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ «Հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության ոլորտում Շվեյցարիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության տնտեսական շահերից է բխում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային ֆորումը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը։ Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր ապացուցված դերը՝ որպես չեզոք միջնորդ՝ նախաձեռնելու կառուցողական երկխոսություն հակամարտող կողմերի միջև):