Ի տարբերություն նախագահների, ես զզվող չեմ, Նիկոլին հրավիրում եմ բանավեճի, եթե «լայաղ» կանի, թող գա. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ առումով նպատակ ունի նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, որոնցից մեկն Արցախի հանձնումն է, իսկ երկարաժամկետ առումով պատմության մեջ մաքրել իր անունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բայց այդ փորձերն ապարդյուն են, մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը: Նախագահները շատ ճիշտ արեցին, որ մերժեցին, որովհետև Նիկոլն ուզում է «օվերտոնի» պատուհան բացել: Նա մի քանի անգամ փորձել է այս հարցով բացել «օվերտոնի» պատուհանը», բայց չի բացվում այդ պատուհանը: Նախագահները, բնականաբար, մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակներին, պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ:
Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճերի, ի տարբերություն նախագահների, մասնագիտության բերումով ես զզվող չեմ, իմ հրավերն ուժի մեջ է, եթե լայաղ կանի բանավիճելու՝ խնդրեմ»,- ասաց Աշոտյանը: