Պուտինը Փաշինյանի հետ առանձին չի հանդիպի. Կրեմլ
Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք հնարավորություն կունենան շփվելու:
Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առանձին ծրագրեր չկան, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել»,- լրագրողների հարցին պատասխանել է Պեսկովը: