Ադրբեջանում բենզինի լուրջ դեֆիցիտ կա
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել Բաքվում և շրջաններում բենզինի պակասի մասին։
SOCAR-ը, որը երկրում բենզին արտադրող միակ ընկերությունն է, հայտնել է, որ ձեռնարկատերերը համապատասխան պայմաններ են ստեղծել Բաքվում գործող նավթային պահեստներից վառելիք ստանալու և փոխադրելու համար։
Հաղորդվում է, որ SOCAR Petroleum ՓԲԸ-ի մարզերում գործող լցակայաններին վառելիքը մատակարարվում է Բաքու քաղաքում գործող SOCAR Petroleum ընկերության մեքենաներով։
Այս ամենից զատ ադրբեջանական մի շարք ընդդիմադիր կայքեր իրենց հերթին գրում են, որ ադրբեջանական ամբողջ նավթային վառելիքը արտահանվում է, իսկ երկրի ներսում ակնհայտ կա դեֆիցիտ: