Թուրքիայի օգնությամբ ստեղծվում է սիրիական 300 հազարանոց բանակ
Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին ստեղծել 300 հազարանոց կանոնավոր բանակ։ Դրա կազմավորմանը կմասնակցեն թուրք ռազմական խորհրդականներ ու մասնագետներ։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
«Մեր նպատակն է մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում ստեղծել 300 հազարանոց բանակ։ Երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը և իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում»,- հրատարակությանը հայտնել է արաբական հանրապետության նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը։
Türkiye-ի փոխանցմամբ՝ թուրքական ռազմական կոնտինգենտ է տեղակայվելու Սիրիայի հինգ կենսական կետերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի անցումային կառավարությունում պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան: