Թուրքիայում պայթուցիկ նյութերի գործարան է պայթել. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Թուրքիայում պայթյուն է որոտացել Բալիկեշիր քաղաքի պաշտպանական գործարանում։
Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
«Բալիկեշիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն ասել է, որ Կարեշի շրջանում պայթուցիկների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 12 մարդ, ևս 3 մարդ վիրավորվել է», - նշվում է նյութում։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: